Հայբիզնեսբանկը եւ ՀԱԱԳ-ը կհամագործակցեն
06.06.2017 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը նշել է, որ արտահանման ապահովագրությունը հնարավորություններ է ընձեռելու բանկին ավելի պարզեցված ընթացակարգով իրականացնելու դրամական միջոցների ֆինանսավորում (արտահանման ֆակտորինգ) արտահանող ընկերությունների հետ:
Նրա խոսքով՝ բանկի կողմից առաջարկվող պրոդուկտը նվազագույնի է հասցնելու բանկի եւ արտահանողի ռիսկերը, ինչի շնորհիվ բիզնեսը կարող է աճ գրանցել եւ շարունակել իր գործունեությունը:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն էլ նշել է, որ գործակալությունը ստեղծվել է ՀՀ արտահանումը խթանելու առաքելությամբ:
Բանկում նշել են, որ ստորագրված համաձայնագրի միջոցով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը եւ նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։
Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերը՝ պայմանավորված առեւտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում) եւ քաղաքական (բնական աղետներ, վարչական որոշումներ, առեւտրի սահմանափակումներ եւ այլն) ռիսկերով։ Գործակալության կողմից ներդրված նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությամբ ՀՀ առեւտրային բանկերը հնարավորություն են ստանում առանց գրավային ապահովվածության իրականացնել արտահանողի վարկավորում՝ ուղղված արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռքբերմանը։
«Հայբիզնեսբանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, իր գործով փորձում է նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով եւ որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: