«Տարոն-Ավիա»-ն հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա չվերթներ կիրականացնի

06.06.2017 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տարոն-Ավիա #քաղավիացիա
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Մոսկվա:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ:

Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ ուրբաթ եւ կիրակի օրերին:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:
Դիտում՝ 5219

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW