Տնտեսագիտական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանները կհամագործակցեն

01.06.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #ՃՇՀԱՀ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանն այսօր համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ-ում, երկու համալսարանները, մասնավորապես, նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, խթանել հետազոտական եւ զարգացման երկկողմ եւ բազմակողմ ծրագրերը, համատեղ իրականացնել միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, ստեղծել փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով:

Կողմերը կապահովեն նաեւ նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների եւ գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, կհամագործակցեն պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի եւ ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակում, համատեղ կընդլայնեն աշխատաշուկայի հետ համագործակցությունը:

«Ես կարծում եմ, որ հատկապես ներկա ժամանակներում, երբ բարձրագույն կրթության առջեւ դժվարությունները շատանում են, օգտակար է ոչ միայն արտերկրի, այլեւ Հայաստանի համալսարանների հետ փոխգործակցությունը»,- ասել է Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ համագործակցությունը բավական լայն է եւ ընդգրկուն՝ կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչեւ կրեդիտների փոխճանաչում:

«Կրթությունը գիտության շարժիչ ուժն է եւ մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,- իր հերթին ասել է Գագիկ Գալստյանը:

ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն էլ նշել է, որ միջազգային կրթական տարածքում արդիական է համալսարանական կոնսորցիումների ստեղծումը, ինչը նպաստում է մարդկային, նյութական եւ գիտական ռեսուրսների մեկտեղմանը:
Դիտում՝ 3017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW