Հայաստանում ՓՄՁ բիզնեսը թվայնացվում է

31.05.2017 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #«Մայքրոսոֆթ» #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են կազմակերպել՝ երկու ընկերությունների միջեւ կնքված հուշագրի շրջանակում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է բանկի հաճախորդներին եւ լայն հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, աջակցել Հայաստանում դրանց ներդրմանն ու հայաստանյան բիզնեսների թվայնացմանը:

Նա ընդգծել է, որ փոքր ընկերությունները, չունենալով մեծածավալ ակտիվներ, առաջադեմ գաղափարներով եւ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կարողանում են առաջ անցնել անգամ խոշոր կազմակերպություններից՝ օրինակ բերելով որոշ արտասահմանյան տաքսի ծառայությունների եւ հյուրանոցների հաջողված փորձը:


Անդրադառնալով թվային տեխնոլոգիաների կիրառությանը բանկում՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշել է, որ այստեղ իրենք եւս ունեն հետաքրքրություններ:

«Թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել գործունեության  շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության  մակարդակն  ու տնտեսության մեջ իր դերը: Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, եւ այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակն ու ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները»,- ասել է նա:
 
«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը եւս կարեւորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում:

«Գաղտնիք չէ, որ մեր շրջակա աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, եւ այդ փոփոխությունից զերծ չեն մնում նաեւ ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ մեր համատեղ միջոցառման նպատակն է բարձրացնել համաշխարհային միտումների մասին Հայաստանում գործող ՓՄՁ-ների իրազեկվածության մակարդակն ու, միաժամանակ, լսել հայաստանյան բիզնեսների հաջողված փորձը, որը, ի դեպ, գոյություն ունի»,- ասել է Լիանա Կորկոտյանը:
Դիտում՝ 44700
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW