Անելիք Բանկի բոլոր մասնաճյուղերը կիրականացնեն միասնական օպերատորի գործառույթներ

31.05.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #Վարդան Գեւորգյան
Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվել պետական մի շարք ծառայություններից բանկի բոլոր մասնաճյուղերում։

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդպիսի պետական ծառայությունների թվում են՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, իրավաբանական անձանց գրանցումը, չդատվածության մասին եւ քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացումը:

«Բանկը մշտապես ընդլայնում եւ կատարելագործում է մատուցվող ծառայություններն ու սպասարկման որակը: Մինչ այս պետական մարմինների կողմից տրամադրվող ծառայությունները հնարավոր էր ստանալ բանկի միայն մի քանի մասնաճյուղերից:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր արդեն բանկի բոլոր մասնաճյուղերից հնարավոր է ստանալ նշված ծառայությունները, եւ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց համար նախընտրելի վայրից ստանալ ծառայությունները՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։ Ավելին, բանկի հաճախորդները հնարավորություն ունեն մեր հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով նախoրոք պատվիրել իրենց անհրաժեշտ տեղեկանքները եւ այցելել իրենց նախընտրելի մասնաճյուղ միայն տեղեկանքները ստանալու համար»,- ասել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:
Դիտում՝ 3986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW