ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ՌԴ Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:Այսօր ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր: ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչեւ 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ 2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը եւ այլն: Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը եւ տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017թ. նոյեմբերին: Tweet Դիտում՝ 8627