“ՏուրանԱլեմ Բանկը” Բաքվում կբացի իր մասնաճյուղը

18.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

“ՏուրանԱլեմ Բանկը” մտադիր է Բաքվում բացել իր մասնաճյուղային կառույցը:

“Ադրբեջանի ֆինանսական շուկան դինամիկ զարգանում է եւ բիզնեսի ծավալման տեսակետից մեծ հետաքրքրքություն էներկայացնում”,- “ՏուրամԱլեմ Բանկ” ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Մուխտար Աբլյազովի այս խոսքերը մեջբերում է TrendCapital գործակալությունը:

Աբլյազովի խոսքերով, Բաքվում բացվելու է մասնաճյուղ, որը կմատուցի ծառայությունների ունիվերսալ շրջանակ: Ենթադրվում է, որ մասնաճյուղը կսկսի գործել տարվա երկրորդ կեսին:

“Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացումը խթանում է տնտեսության զարգացման բարձր տեմպերը: Մենք տեսնում ենք, որ եթե մտնենք այդ շուկա, ապա լավ գումար կվաստակենք եւ մրցունակ կլինենք”,- ավելացրել է նա:

Դիտում՝ 9825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW