Համայնքները սանիտարական տեսուչներ կունենան

25.05.2017 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ներդնել համայնքների աղբահանության ու սանիտարական տեսուչների ինստիտուտը։

«Մինչեւ 2017թ. վերջը նախատեսվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»,- ասել է Կարեն  Կարապետյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում՝ տուգանքի կիրառման հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ առաջարկվում է սանիտարական տեսուչի ինստիտուտը ֆինանսավորել կիրառված տուգանքների հաշվին:
 
Տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաեւ ֆինանսների նախարարություններին հանձնարարել է 15-օրյա ժամկետում քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ փակման ենթակա աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ:

Վարչապետը կոչ է արել նաեւ ակտիվ մասնակցություն ունենալ մայիսի 27-ին նախատեսված համապետական շաբաթօրյակին:
Դիտում՝ 1777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW