Փիրուզ Սարգսյան. Ֆինհաշտարարի նկատմամբ վստահությունն աճում է
25.05.2017 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար ֆեյսբուքյան էջից

Այս մասին Փիրուզ Սարգսյանը հայտարարել է «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով Երեւանում անցկացվող ամենամյա 7-րդ միջազգային համաժողովի շրջանակում, որին մասնակցում են ֆինանսական ոլորտի ավելի քան 130 ներկայացուցիչներ:
«Մեր նկատմամբ վստահության աճի մասին են վկայում վիճակագրական ցուցանիշները: Տարին տարվա նկատմամբ ունենում ենք բողոքների մոտ 20% աճ, տարեկան ընդունում ենք մոտ 6000 դիտում, որոնցից գրավոր քննության են առնվում շուրջ 1600-ը. դրանց 60%-ը լուծվում է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտեցման ճանապարհով, իսկ հօգուտ հաճախորդի վեճերի լուծման բաժինը կազմում է 70%: Սա խոսում է այն մասին, որ մենք կարողանում ենք երկխոսության եւ հաշտեցման ճանապարհով հարթել վեճերը»,- ասել է նա:
Փիրուզ Սարգսյանի խոսքով՝ ստացված բողոքների մեծ մասը վերաբերում է ԱՊՊԱ ոլորտին, երբ վիճարկվում է պատահարի վնասի չափը, չփոխհատուցման կամ մեղավորության հարցը: Շատ են նաեւ բանկերին ուղղված բողոքները՝ հիմնականում սպառողական վարկերի եւ ավանդների հետ կապված:
Ֆինօմբուդսմենը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու ֆինանսական վեճերի լուծման ոչ դատական՝ այլընտրանքային մեխանիզմները:
«Սա շատ հետաքրքիր հարթակ է, որի միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողնանան եզրահանգումներ անել, թե դեպի ուր ենք գնում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում եւ ինչպիսի մեթոդներ ու մեխանիզմներ են այսօր առկա: Դատական համակարգն առանց այն էլ բավական ծանրաբեռնված է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում է: Մեր առաջարկած մեխանիզմները հնարավորություն են տալիս թեթեւացնել գործընթացն ու արագ կարգավորել քաղաքացիների ընթացիկ վեճերը»,- ասել է Փիրուզ Սարգսյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: