Unistream-ը դեպի Հայաստան դրամով փոխանցումներ կատարելու ծառայություն է գործարկել:Ինչպես հայտնել են Unistream-ում, փոխանցումներ կարելի է կատարել ցանկացած բանկային քարտով, առանց միջնորդավճարի, արժույթի փոխարկման՝ Unistream -ի «սահմանած ձեռնտու փոխարժեքով»:Առցանց փոխանցում կատարելու համար ցանկացած բանկի Mastercard, Visa, МИР քարտապանները պետք է online.unistream.ru կայքում մուտքագրեն ուղարկողի, ստացողի տվյալներն ու փոխանցման գումարը: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից հետո րոպեների ընթացքում՝ ստացողին հարմար վայրում:Unistream-ի միջոցով դրամով փոխանցումներ այսօր Հայաստանում կարելի է ստանալ Յունիբանկում, Պրոմեթեյ Բանկում, Արարատբանկում, Արդշինբանկում, Արցախբանկում, Հայբիզնեսբանկում, Հայէկոնոմբանկում, Ամերիաբանկում, Կոնվերս Բանկում, Անելիք Բանկում, «Թել-Սել»-ում եւ «ՄոբիԴրամ»-ում: Tweet Դիտում՝ 7132