ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ եւ կառավարման մշակույթի ներգրավմամբ: Այս մասին վարչապետն ասել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:Կլաուս Մանգոլդն էլ նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Mangold Consulting GmbH ընկերության միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները: Tweet Դիտում՝ 1717