Ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ են մշակվում

19.05.2017 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Սերժ Սարգսյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017թ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:

Նախագահի հետ կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը նշել է, որ համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում:

Ըստ Սուրեն Կարայանի՝ նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Ձեւավորվել է նաեւ ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Սուրեն Կարայանի հավաստմամբ՝ աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման եւ անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նախարարությունը մշակում է նաեւ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքը, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ մինչեւ 2020 թվականն ակնկալվում է կրկնապատկել ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը:
Դիտում՝ 2449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW