Moody's եւ Fitch Ratings միջազգային գործակալությունները կտրուկ իջեցրել են Ադրբեջանի միջազգային բանկի վարկանիշները՝ պայմանավորված պարտավորությունների վճարման հետ կապված բանկի խնդիրներով:Մասնավորապես, Moody's-ը բանկի արտարժույթով առաջնային չապահովված պարտքի վարկանիշը B1-ից հասցրել է Caa3-ի՝ բացասական վերանայման հնարավորությամբ: 12.05.2017 | 17:04 Ադրբեջանի խոշորագույն բանկը փլուզման եզրին է, գրում է Bloomberg-ը Միաժամանակ, Fitch Ratings-ն իջեցրել է բանկի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB-ից մինչեւ CCC-ի՝ պատճառաբանելով իր այս որոշումը դեֆոլտի իրական հնարավորությամբ: Meydan.tv-ն հաղորդում է, որ Ադրբեջանի միջազգային բանկի ղեկավար Խալիդ Ահադովը, մեկնաբանելով լուրը, նշել է, որ վարկանիշի իջեցումը լիովին համապատասխանում է միջազգային պրակտիկային եւ ժամանակավոր բնույթ է կրում:«Սա նորմալ եւ մեզ համար սպասելի որոշում է: Նման որոշում կիրառվում է նաեւ այլ ֆինանսական կառույցների նկատմամբ, որոնք ծանր ժամանակներ են ապրում: Վարկանշային գործակալությունների մեթոդաբանությամբ՝ պարտավորությունների վերակառուցման գործընթացում գտնվող կառույցների վարկանիշը կարճ ժամանակով նվազեցվում է եւ բարձրացվում կազմակերպության ֆինանսական դրության բարելավմանը զուգահեռ»,- ասել է Խալիդ Ահադովը: Tweet Դիտում՝ 5242