Քննարկվում է Հայաստանի եւ Կատարի միջեւ մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաեւ կատարական ավիաընկերության հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարը:Այս հարցերն այսօր քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպմանը:Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները:Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես՝ Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:Կատարի էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է առանձին հանդիպում ունենալ Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ եւ առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը: Այցի շրջանակում նման քննարկումներ իրականացնելու հանձնարարություն ստացել են նաեւ երկու երկրների ավիացիայի բնագավառի պատասխանատուները:Ավելի ուշ ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:«Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից՝ իրականացնելով Դոհա-Երեւան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ներուժ եւ ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: Tweet Դիտում՝ 1654