Երեւան, 16 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կդառնա այս տարվա սեպտեմբերին իր գործունեությունը Հայաստանում սկսող ProCredit Armenia բանկի 20%-անոց բաժնետերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով ՎԶԵԲ-ը, Եվրոպական բանկի մասնակցությունը ProCredit Armenia բանկի կապիտալում կկազմի 1.2 մլրդ դրամ, կամ էլ $3.2 մլն: ՎԶԵԲ-ի հաղորդակցությունում նշվؖԠէ, որ ProCredit Armenia-ն մանսագիտանալու է մայրաքաղաքից դուրս գտնվող միկրո- եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման վրա, եւ Եվրոբանկը նրան կտրամադրի $7 մլն վարկ մինչեւ 5 տարի մարման ժամկետով` միկրո եւ փոքր բիզնեսի ձեռնարկությյուններին վարկավորելու նպատակով: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ProCredit խումբը կազմված է 19 բանկերից, որոնք գործում են Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Նրանց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է Ֆրանկֆուրտում տեղակայված ProCredit Holding AG մայր ընկերության կողմից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9107