Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:Ինչպես նշել են ԿԲ-ում, արծաթե հուշադրամը 925 հարգի է, կշռում է 33,6 գրամ, հատվել է 300 հատ:Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ «Հայաստանի Հանրապետություն», «Republic Of Armenia», «2017», «1000 դրամ» մակագրությունները:Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով:Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է:Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Tweet Դիտում՝ 1880