Երեւանից Եգիպտոս ուղիղ չվերթներ կգործեն

15.05.2017 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղավիացիա #Էյր Կաիրո #Էյէմսի էյրլայնզ
«Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությունը մի շարք ուղղություններով Երեւանից Եգիպտոս չվերթներ կիրականացնի:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ընկերությունը թույլտվություն է ստացել Հուրգադա-Երեւան-Հուրգադա, Շարմ էլ Շեյխ Երեւան-Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ ուղիներով թռիչքներ իրականացնելու համար:

Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն հունիսի 18-ից, Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ սեպտեմբերի 24-ից, իսկ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքը` սեպտեմբերի 17-ից:

Քաղավիացիայում տեղեկացրել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերությանը եւս տրամադրվել է թույլտվություն այս տարվա ամառային նավիգացիոն շրջանում՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ը, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով:

Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաեւ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Դիտում՝ 5674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai