ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները
12.05.2017 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայում գործող նույն պայմաններով, ինչպես նաեւ կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը եւ կապահովի որակի շարունակական բարելավում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաեւ ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: