Ձկնաբուծական նոր տնտեսություն կհիմնվի

11.05.2017 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեւան Ակվա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն է տրամադրել «Սեւան Ակվա» ընկերությանը:  

Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգվել է երեք տարով:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 0,9 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2017թ. համար կկազմի 230 հազ., 2018թ. եւ 2019թ.՝ 220 հազ. դրամ:
Դիտում՝ 2584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW