«Սեւանի իշխան» ՓԲԸ-ն 682 մլն դրամի նոր ներդրում կկատարի

04.05.2017 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության նիստ #«Սեւանի իշխան»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ապրանքների ներմուծման համար նախատեսված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնություն շնորհել  «Սեւանի իշխան» ՓԲԸ-ին:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ մանրաձկան եւ վերամշակման արտադրությունները նոր սարքավորումներով համալրելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն դրամ:

«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 23 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը  2017-2019թթ․ կկազմի 290 հազ. դրամ»,-նշել է Կարայանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Սեւանի իշխան»-ին տվել է նաեւ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:

Ընկերության գործունեությանն ու ծրագրերին կարող եք ծանոթանալ Banks.am-ի նախորդ հրապարակումից:
Դիտում՝ 2904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW