Զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի անբավարար մշակված իմիջն է

11.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 11 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են. անհամապատասխանությունը սպասարկման միջազգային չափանիշներին, անհավասարակշռված գնային քաղաքականությունը, երկրի անբավարար մշակված իմիջը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փախնախարար Արա Պետրոսյանը, այսօր Երեւանում հանդես գալով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման հարցերին նվիրված երկօրյա համաժողովում:

Համածողովի հիմնական նպատակը զբոսաշրջության ոլորտում աշխատող մասնագետների ծանոթությունն է այն հետազոտություններին, որոնց ընթացքում ուսումնասիրվել են Հայաստանը գրավիչ զբոսաշրջիկային օբյեկտ դարձնելու տարբերակները:

Ծրագրում հատուկ տեղ է հատկացվում ԱՄՆ հայ համայնքին, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, նրա ներկայացուցիչների 52%-ը նախատեսում են մոտակա 5 տարիների ընթացքում այցելել Հայաստան:

“Զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է: 2006 թ. մեր երկիր այցելեցին 380 հազար զբոսաշրջիկներ, այս տարի այդ թիվն, ամենայն հավանականությամբ, կհասնի 400 հազարի: Այդուամենայնիվ, մենք դեռ պետք է մի շարք խնդիրներ լուծենք“,- նշել է Արա Պետրոսյանը:

Հայաստանի տուրօպերատորների միության ղեկավար Արայիկ Վարդանյանն ընդգծել է հայկական զբոսաշրջիկային ընկերությունների եւ հյուրանոցների լիցենզավորման կարեւորությունը, վերջիններին “աստղեր” շնորհելու եղանակով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9591

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW