Համայնքային բյուջեները պետք է թվայնացվեն, ասել է վարչապետը

03.05.2017 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #թվայնացում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ համայնքների բյուջեների թվայնացումը կբարձրացնի դրանց պլանավորման արդյունավետությունն ու կօգնի միջոցներ տնտեսել:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարների շուրջ քննարկման ժամանակ:

«Մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայությունները թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է նա:

Կարեն Կարապետյանը կարեւորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում` նշելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայնացման իր օրակարգը:

Նա հայտարարել է, որ  առաջիկայում վարչապետի գլխավորությամբ թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ կստեղծվի:

Պատասխանատուներին հանձնարարվել է խորհրդի կազմում ձեւավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը:
Դիտում՝ 2034

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW