ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՌԴ-ից գումար ստանալ սոցցանցերի միջոցով

02.05.2017 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard եւ Maestro քարտապանները կարող են դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից դեպի աշխարհի 16 երկիր, այդ թվում` Հայաստան, «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, արագ դրամական փոխանցումները ստացվում են անմիջապես Masterсard եւ Maestro քարտերին՝ շուրջօրյա եւ ժամանակի իրական ռեժիմում:

«Նոր հնարավորությունների շնորհիվ ինչպես փոխանցողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը եւ միջոցները` ուղարկելով եւ ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից եւ շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու»,- ասված է հաղորդագրությունում:

Սոցցանցերի միջոցով փոխանցումներ կարելի է իրականացնել ռուբլով`100 - 75 հազ. ռուբլու սահմաններում: Փոխանցման արժույթը քարտի արժույթից տարբերվելու դեպքում փոխանցման գումարն ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի եւ Android-ի համար նախատեսված բջջային հավելվածներում:

«Օդնոկլասնիկի» ցանցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները, եւ նշել գումարը: Օգտատիրոջ համար պարտադիր չէ իմանալ ստացողի քարտի համարը, քանի որ տվյալները հարցվում են ստացողից:  

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է մտնել սեփական պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին,  սեղմել «Ստանալ փոխանցումը» եւ մուտքագրել սեփական Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանն այն օգտատիրոջ հետ, որին ուղարկվում է փոխանցումը, այնուհետեւ ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը եւ մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները եւ հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, եւ նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard եւ Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչեւ 75 հազ. ռուբլի ընդհանուր գումարով փոխանցումների համար ակցիայի շրջանականում միջնորդավճար չի գանձվի: Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը՝ 30 ռուբլի:
Դիտում՝ 7750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW