KERBEDANZ ժամագործական ընկերության «Maximus» տուրբիյոնը ընդգրկվել է Բազելի 2017 թվականի ժամագործական ցուցահանդեսի թոփ հնգյակում, որը կազմել է հեղինակավոր Deployant պարբերականի գլխավոր խմբագիր Պիտեր Չոնը: Նա նշել է, որ «նախկինում Նեշատելում տեղակայված այս բրենդի մասին մենք քիչ բան գիտեինք»: Պիտեր Չոնին հիացրել է ժամացույցի հսկայական տուրբիյոնը:Deployant–ի թոփ հնգյակում KERBEDANZ-ը հայտնվել է Rolex, Fabergé, Omega Speedmaster, Sinn հայտնի բրենդերի կողքին:Ի դեպ, KERBEDANZ ընկերության համահիմնադիրը եւ գլխավոր դիզայները մեր հայրենակից Արամ Պետրոսյանն է: Արամ Պետրոսյանը Լուսանկարը՝ KERBDEDANZ Ժամացույցը բարձր գնահատականի է արժանացել նաեւ հանրահայտ Robb Report ամսագրի կողմից: «Դժվար է գերազանցել Maximus-ին»`գրում է պարբերականը Instagram-ի իր էջում:«Maximus»-ը դարձել է Baselworld-ի նորություններից մեկը՝ ներկայանալով որպես մինչ այժմ հայտնի ամենամեծ տուրբիյոն ձեռքի ժամացույցի համար:KERBEDANZ ժամագործական բրենդը ամեն տարի մասնակցում է Բազելի ցուցահանդեսին, որը աշխարհի ժամագործական արվեստի կարեւորագույն հարթակներից մեկն է: 2016 թվականին Baselworld-ի ֆավորիտների թվում հայտնվել էր KERBEDANZ-ի «Կյանքի ծառը»: Tweet Դիտում՝ 3409