5 ստարտափ կմրցի «Գլոբալ Կրեդիտ»-ի հայտարարած մրցույթի եզրափակչում

28.04.2017 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գլոբալ Կրեդիտ #Ռենեսա
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի եւ «Ռենեսա» ներդրումային ընկերության համագործակցությամբ իրականացվող ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագրի շրջանակում այսօր 10 ստարտափ ներկայացրել է իր նորարար լուծումները:

Ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման եւ վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Արդյունքում ընտրվել են հինգ լավագույնները, որոնք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ առաջիկայում կմրցեն եզրափակչում:

«Մենք ցանկանում ենք գնահատել ոչ թե ստարտափների ներկայացրած բիզնես պլանները, այլ մտքի թռիչքը, նորամուծությունը, քանի որ սա նման ձեւաչափի միջոցառում կազմակերպելու մեր առաջին փորձն է, միգուցե՝ հաջորդ անգամ ավելի ճիշտ կատարենք հարցադրումները, որպեսզի ներկայացվող ծրագրերը շատ ավելի համապատասխանեն մեր կողմից դրված պահանջներին»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի խորհրդի անդամ Արայիկ Կարապետյանը:

«Հաղթողը կստանա մինչեւ 10 մլն դրամի ֆինանսավորում. սա ներդրում է բաժնեմասի դիմաց: Գաղափարի դիմաց ստարտափներին ֆինանսավորող նման ծրագիր առաջին անգամ է Հայաստանում իրականացվում: Գաղափարի փուլում ֆինանսավորումը շատ ռիսկային է եւ միաժամանակ՝ շատ հետաքրքիր»,- ասել է «Նիկիտա Մոբայլ»-ի տնօրեն Արա Յաղջյանը:
Դիտում՝ 5314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW