Անելիք Բանկն անհատական աշխատավարձային քարտեր է գործարկել

27.04.2017 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ
Անելիք Բանկը գործարկել է նոր անհատական աշխատավարձային քարտեր (ArCa Classic, Visa Electron, Visa Classic, Visa Gold եւ Visa Platinum)՝ հատուկ պայմաններով եւ սակագներով:

Ինչպես հայտնել են բանկում, այն հաճախորդները, որոնք իրենց աշխատավարձը կստանան Անելիք Բանկի քարտով, հնարավորություն կունենան օգտվել մի շարք առավելություններից՝ հիմնական եւ կից քարտերի ձեռքբերման հնարավորություն` նվազեցված տարեկան սպասարկման վճարով, կանխիկի անվճար ստացում բանկի կանխիկացման կետերում եւ բանկոմատներում, ինչպես նաեւ քարտին առկա դրական մնացորդի վրա տարեկան 3% տոկոսադրույքի հաշվեգրում:

«Այն հաճախորդները, որոնք կստանան իրենց աշխատավարձն Անելիք Բանկի քարտով, կկարողանան ոչ միայն ստանալ մատչելի սակագներով պլաստիկ քարտեր, այլեւ հնարավորություն կունենան անվճար բացել ընթացիկ հաշիվներ՝ դրամով, ռուբլով, դոլարով եւ եվրոյով, ինչպես նաեւ «բանկ-հաճախորդ» համակարգի անվճար անդամակցություն եւ գործարքներ կատարելու անվճար իրավասություն»,- ասել է Անելիք Բանկի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Դիտում՝ 4648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW