«Լուսավոր սահման»-ը LED լուսավորում է ապահովել Մատաղիսում

27.04.2017 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լուսավոր սահման»
«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը ապրիլի 23-ին բարեգործական այց է կատարել Արցախի Մատաղիս գյուղ՝ լուսավորելու բնակիչների տները էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերով:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ գյուղին ընդհանուր առմամբ տրամադրվել է 925 լուսադիոդային լամպ:

«Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչներն այցելել են համայնքի բնակիչների տներն ու տեղադրել լամպերը:

Արդեն լուսավորվել է Հայաստանի եւ Արցախի 11 գյուղ:

Նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ. նոյեմբերին՝ մի խումբ բարերարների ուղղակի եւ անուղղակի ներդրումների օգնությամբ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21 423 000 դրամ, որով գնվել է 10925 LED լամպ: Սահմանամերձ ընտանիքներն այդպիսով խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ:
 
Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:
Դիտում՝ 2328

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW