ՀՀ էներգետիկ ոլորտին $58 մլն օտարերկրյա ներդրում կուղղվի

26.04.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էներգետիկա #ներդրում
Օտարերկրյա վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի էներգետիկ ոլորտում այս տարի նախատեսվում է իրականացնել ավելի քան $58 մլն-ի ներդրումային ծրագրեր, հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից:

Նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում կատարվել է շուրջ $3,2 մլն-ի ներդրում։

Ավելի քան $2 մլն են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքները։

«Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասն առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում»,- ասել է Վարդան Մարտիրոսյանը։  

Նրա խոսքով՝ առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման եւ մի շարք այլ ուղղություններով:
Դիտում՝ 1635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW