Քուվեյթցի ներդրողը մտադիր է ներդրում կատարել «Հյուսիս-Հարավ»-ում

26.04.2017 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Չարլզ Հայդեն #Հյուսիս-Հարավ
Քուվեյթցի ներդրող Չարլզ Հայդերն այսօր իր հետարքրքությունն է հայտնել Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։

Այս մասին ներդրողը նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները:

Չարլզ Հայդերն իր հետաքրքրությունն է հայտնել նաեւ Հայաստանի էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։

«Ձեզ առաջարկում եմ այցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի եւ թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր եւ Ձեր գործընկերների հետ»,- ասել է Սուրեն Կարայանը:

Չարլզ Հայդենը, իր հերթին, արդյունավետ է որակել քննարկումը:

«Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»,- ասել է ներդրողը:
Դիտում՝ 2441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW