ՄԱԿ-ն ու ՀԲ-ն համատեղ կպայքարեն աղքատության դեմ

25.04.2017 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՀԲ #աղքատություն
ՄԱԿ-ն ու Համաշխարհային բանկը (ՀԲ) համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված հակամարտության գոտիներում խաղաղության պահպանմանը, աղքատության մասշտաբների կրճատմանն ու համընդհանուր բարեկեցության ապահովմանը:

Ինչպես նշված է ՄԱԿ-ի կայքում, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ ՀԲ նախագահ Ջիմ Յոն Կիմի միջեւ:

ՄԱԿ-ում ընդգծել են, որ աշխարհում բռնության աճը հանգեցնում է մարդկային տառապանքների եւ տնտեսական վնասի. վերջին հինգ տարիների հակամարտությունների ընթացքում զգալիորեն աճել են համաշխարհային ծախսերը հումանիտար ոլորտում: Այսպես, 2017-ին հակամարտությունների զոհերին մարդասիրական օգնություն ապահովելու համար կպահանջվի ավելի քան $22 մլրդ: Դա է պատճառը, որ ՄԱԿ-ը եւ ՀԲ-ն որոշել են ընդլայնել համագործակցությունը եւ աշխատել միասին՝ կանխելու ճգնաժամային իրավիճակներն ու պայքարեն աղքատության դեմ:

«Համաձայնագրի շրջանակում ՄԱԿ-ն ու Համաշխարհային բանկը լրացուցիչ աշխատանք կիրականացնեն՝ նվազեցնելու ճգնաժամերի հետեւանքներն ու կանխարգելելու հակամարտությունները, ինչպես նաեւ զարգացնելու համատեղ վերլուծական գործիքները, որոնք կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը»,- ասված է փաստաթղթում:

ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի միջեւ նախորդ համաձայնագիրը կնքվել էր 9 տարի առաջ: Նոր փաստաթուղթը, մասնավորապես, արտացոլում է 2016-ի մայիսին Ստամբուլում անցկացված Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի կոչը, այն է՝ ոչ թե փորձել աջակցել կարիքավորներին, այլ վերացնել աղքատության պատճառները:
Դիտում՝ 9512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW