Կայացել է “HSBC Բանկ Հայաստանի” նոր գրասենյակի շնորհանդեսը

05.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 05 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. “HSBC Բանկ Հայաստանը” ցուցադրել է “փայլուն ֆինանսական արդյունքներ եւ աճի ռեկորդային տեմպ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր ասել է բանկի գործադիր տնօրեն Էնթոնի Թերները, հանդես գալով Երեւանի կենտրոնում` Տերյան 66 հասցեով “HSBC Բանկ Հայաստան” նոր 1500ք/մ տարածքով գլխավոր գրասենյակի շնորհանդեսին:

Անցած տարի մինչեւ հարկերի վճարումը բանկի շահույթը կազմել է 4 մլրդ դրամ ($11.1 մլն), ակտիվները կազմել են 80.5 մլրդ դրամ ($221.3 մլն), իսկ 2006 թ. վերջի դրությամբ ներգրավված ավանդների ծավալը կազմել է 70.4 մլրդ դրամ ($193.8 ):

Ներկայումս բանկի վարկային փաթեթը կազմում է $100 մլն: Էնթոնի Թրեներն ասել է, որ այս տարի “HSBC Բանկ Հայաստանը” նախատեսում է լրացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման “բաց թողնված սեգմենտը”, բարելավել ծառայությունների որակն ու ներդնել նոր ծառայություններ:

Էնթոնի Թրեների խոսքերով, Հայաստանում կայուն տնտեսական աճն ու օրենսդրական դաշտի կատարելագործումը նպաստել են նրան, որ “մենք մեզ սկսել ենք ավելի վստահ զգալ վարկավորման, մասնավորապես, հիփոթեքային վարկավորման ոլորտում”:

Այս տարի “HSBC Բանկ Հայաստանը” մտադիր է բացել 3 նոր մասնաճյուղեր, դրանց ընդհանուր քանակը հասցնելով 6-ի: Նախատեսվում է նաեւ կրկնապատկել բանկոմատների քանակը` սպասվում է, որ մինչեւ տարեվերջ “HSBC Բանկ Հայաստանը” կունենա 44 բանկոմատներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW