«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ներդրել է «Ագրո աջակից» վարկատեսակը
21.04.2017 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Կամուրջ» ՈՒՎԿ

Ինչպես հայտնել են կազմակերպությունում, նոր վարկատեսակը նախատեսված է գյուղատնտեսությամբ զբաղվող այն բոլոր անձանց համար, որոնք ունեն ֆինանսական միջոցների կարիք՝ պարարտանյութ, սերմեր, գյուղատնտեսական սարքավորումներ, տնկիներ եւ գյուղատնտեսության համար անհրաժեշտ այլ միջոցներ ձեռք բերելու համար:
Վարկերը տրամադրվելու են մինչեւ 3 մլն դրամի չափով, միայն երաշխավորությամբ՝ առանց գրավադրման: Մինչեւ 500 հազ. դրամի վարկերը տրամադրվելու են առանց երաշխավորության, իսկ տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվելու է 1 ժամվա ընթացքում:
Կարճաժամկետ՝ մինչեւ 6 ամիս ժամկետով վարկերը տրամադրվելու են 0% տոկոսադրույքով, իսկ 7-12 ամիս ժամկետով վարկերը՝ 1-6% տարեկան տոկոսադրույքով (սկսած 7-րդ ամսից՝ յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 1%):
Վարկերը տրամադրվելու են առանց ամսական սպասարկման վճարի գանձման:
Հաշվի առնելով ոլորտի սեզոնայնությունը՝ «Կամուրջ»-ը 1 տարով գյուղվարկ վերցնելիս տրամադրում է մինչեւ 9 ամիս արտոնյալ ժամկետ, որի ընթացքում հաճախորդը ստիպված չէ իրականացնել վարկի մայր գումարի մարումներ:
Ընկերությունում տեղեկացրել են, որ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր «Հրաշք Այգի» եւ «Նար-Միլ» ընկերությունների հետ, որոնց միջոցով գյուղացիները կկարողանան նշված վարկատեսակի շրջանակում ձեռք բերել իրենց անհրաժեշտ գյուղատնտեսական միջոցները:
«Վստահ ենք, որ արժեշղթայի ֆինանսավորման մեթոդով աշխատող այս նորարար վարկատեսակը դրական արձագանք կստանա գյուղացիների շրջանում եւ կնպաստի Հայաստանում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: