ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ապահովագրական պրոդուկտներ

20.04.2017 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի մի շարք ապահովագրական ընկերությունների գործակալ, հաճախորդներին առաջարկում է ապահովագրական պրոդուկտներ:

Բանկում նշել են, որ ապահովագրական պրոդուկտները կտրամադրվեն շահավետ պայմաններով: Հաճախորդները ծառայությունները կարող են ձեռք բերել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ առանց ապահովագրական ընկերությունների գրասենյակներ այցելելու անհրաժեշտության:

«Անբարենպաստ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում ապահովագրական պրոդուկտները հնարավորություն են ընձեռում եւ թույլ են տալիս հաճախորդներին զգալ ավելի ապահով եւ պաշտպանված»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը՝ որպես գործակալ, առաջարկում է ապահովագրական պրոդուկտների հետեւյալ տեսակները՝

-    Անշարժ գույքի ապահովագրություն,
-    Դժբախտ պատահարներից ապահովագրություն ընդլայնված փաթեթով,
-    «Ընտանիքի» դժբախտ պատահարներից ապահովագրություն,
-    Առողջության ապահովագրություն,
-    ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն),
-    ԱՊԿԱ (ընդյալնված ԱՊՊԱ)՝ հաճախորդի համար ավելի մեծ ապահովագրական ծածկույթով ապահովագրություն:

Ապահովագրական վկայագրի ձեռքբերման համար հաճախորդներին անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ եւ տեղում ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ վճարելով ծառայության դիմաց:
Դիտում՝ 8893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW