Պարտավորությունից խուսափող ընդերք օգտագործողները կզրկվեն լիցենզիայից

20.04.2017 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ընդերքի օգտագործման ոլորտում ընթացիկ մոնիթորինգի իրականացման չափորոշիչներին եւ հաշվետվությունների իրականացման ընթացակարգերի բացակայությանը:

Վարչապետը նկատել է, որ բացը թույլ չի տալիս գնահատել ընդերքի օգտագործման հետեւանքով շրջակա միջավայրի վրա եղած իրական ազդեցություններն ու ռիսկերը, նախաձեռնել համապատասխան գործողություններ:

ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է եռամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի վերոնշյալ ընթացակարգերը:

«Լիցենզիաների վերանայում ու փոփոխություններ ենք կատարում, ուշադրություն դարձնում, թե ինչ պարտավորություններից են հրաժարվում, շատ կոշտ ենք խոսում, իսկ անհրաժեշտության դեպքում լիցենզիաները հետ ենք վերցնում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
 
Դիտում՝ 1899
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW