Հայէկոնոմբանկում կազմակերպվել է ֆինանսական շրջագայություն

20.04.2017 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Իմ ֆինանսների ամիս

Հայէկոնոմբանկը նախօրեին իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր Իմ ֆինանսների ամիս 2017 ծրագրի շրջանակում իրականացվող ֆինանսական շրջագայության մոտ 60 մասնակցի:

Ինչպես հայտնել են բանկում, շրջագայության ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել է ինչպես շրջայց բանկի տարածքում, այնպես էլ տեղեկատվական բնույթի սեմինար:

Հայէկոնոմբանկն արդեն 2-րդ տարին է, ինչ մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագրին:

Բանկն այս տարի եւս կազմակերպելու է մրցույթ ֆեյսբուքյան օգտատերերի համար, որի 3 հաղթողներին տրվելու են անակնկալ մրցանակներ:

Հայէկոնոմբանկը նախատեսում է իրականացնել եւս մեկ ֆինանսական շրջագայություն եւ տեղեկատվական սեմինարներ բանկի գլխամասային գրասենյակում եւ ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնում: 

Դիտում՝ 1643

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW