Հայաստանի բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 19.7%

05.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 05 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ, հայկական բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 19.7%:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, սա են վկայում ՙԻնտերֆակս-ՑԷԱ՚ գործակալության կողմից կազմված ԱՊՀ բանկային համակարգի զարգացման համախառն ցուցանիշները:

Հայաստանի բանկային վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 8.6%, իսկ բանկային կապիտալի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 4.5%:

Վրացական բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 30.9%: Վրաստանի բանկային վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 19.1%, իսկ բանկային կապիտալի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 6.6%:

Ադրբեջանական բանկային ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 17.8%: Ադրբեջանի բանկային վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 10.9%, իսկ բանկային կապիտալի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 3.0%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8581

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW