«Ինգո Արմենիա»-ի աշխատակիցները Երեւանում ծառեր են տնկել
18.04.2017 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ինգո Արմենիա»









«Ինգո Արմենիա» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օրվա շրջանակում ապրիլի 15-ին ծառատունկ է իրականացրել:
Ինչպես հայտնել են ընկերությունում, Հայաստանի Ամերիկյան համալսարանին կից զբոսայգում «Ինգո Արմենիա»-ի աշխատակիցները հացենիներ, թխկիներ, կաղնիներ եւ արոսենիներ են տնկել։
«Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բնության առջեւ։ «Ինգո Արմենիա»-ն որոշեց միանալ շաբաթօրյակի միջոցառմանը եւ իր ներդրումը կատարել քաղաքի մաքրության եւ կանաչապատման գործում՝ դարձնելով այն ավելի գեղեցիկ եւ հաճելի»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:
Նա տեղեկացրել է, որ ծառատունկն իրականցնելիս օգտագործվել է նորագույն տեխնոլոգիա` հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, որը թույլ է տալիս խնայել ջուրը եւ դարձնում է աշխատանքն առավել արդյունավետ։
«2017-ը մեզ համար նշանակալից տարի է, քանի որ տոնում ենք ընկերության հիմնադրման 20-ամյակը։ Համոզված ենք՝ 20 տարի անց կտեսնենք, որ այս ծառերի մեջ մեր ներդրումը բազմապատկիչի էֆեկտ է տվել։ Թող այսօր մեր տնկած ծառերը դառնան ապագայում ներդրում կատարելու մնայուն հիշեցում»,- ընդգծել է ընկերության տնօրենը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: