ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է “ԱրմենՏել” եւ “Վիվասելլ” բջջային օպերատորների փոխադարձ բողոքները

04.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր ուսումնասիրել է “ԱրմենՏել” եւ “Վիվասելլ” բջջանին օպերատորների փոխադարձ բողոքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանձնաժողովը որոշեց, որ “Վիվասելլ” ընկերությունը պետք է մեկ օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում տեղադրի տեղեկատվություն “ՕPTIMA+” սակագնային պլանի շրջանակներում կիրառվող իր սակագների մասին, ինչպես նաեւ ՀԾԿՀ-ին գրավոր ծանուցի ընկերության սակագնային ցանկացած փոփոխությունների մասին: ՀԾԿՀ-ն նաեւ որոշել է, որ “Վիվասելլը” պետք է իր սպասարկման բոլոր կենտրոններում տեղեկացնի իր բաժանորդներին սակագնային փոփոխությունների մասին:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ մինչև հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում` համապատասխան որոշման ընդունումը, ժամանակավորապես կասեցնել “ԱրմենՏել” փակ բաժնետիրական ընկերության բջջային կանխավճարային համակարգի բաժանորդների համար, սույն թվականի մարտի 1-ից կիրառվող “Ընտանիք և ընկերներ” ծառայության մատուցման համար սահմանված 27 դրամ/րոպե սակագնի կիրառումը դեպի ամրակցված ցանց` միջքաղաքային զանգերի մասով:

Նույն որոշմամբ “ԱրմենՏել” և “Ղ-Տելեկոմ” փակ բաժնետիրական ընկերություններին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել ապացույցներ, հիմնավորումներ և ցանկացած այլ տեղեկատվություն` “Ընտանիք և ընկերներ” ծառայության մատուցման համար 27 դրամ/րոպե սակագնի կիրառման արդյունքում հակամրցակցային գործելակերպի հատկանիշների բացակայության կամ առկայության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտարարել է, որ “Ընտանիք եւ ընկերներ” ծառայության շրջանակներում հաստատված սակագինն ընկերության համար վնասաբեր չէ, շարունակում է շահույթ բերել եւ, հետեւաբար չի կարող համարվել դեմպինգային: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընկերության նոր սեփականատերերը միշտ էլ սակագների իջեցման կողմնակից են եղել, ինչը թույլ կտա բջջային կապն ավելի մատչելի դարձնել Հայաստանի բնակիչների համար:

“Երբ մենք եկանք շուկա, միանգամից հայտարարեցինք այն մասին, որ մտադիր չենք վաստակել գների բարձրացման ճանապարհով”,- հայտարարել է Օլեգ Բիզնյուկը:

“Մեր հաշվարկները վկայում են, որ կիրառվող սակագինը բարձր է ծառայության ինքնարժեքից: Եթե մենք կարող ենք մատուցել այդ ծառայությունն այդպիսի գնով, իսկ մյուս օպերատորը չի կարող, դա մեր խնդիրը չէ”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը:

“Վիվասելլ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրաժարվել է մեկնաբանել Օլեգ Բլիզնյւկի հայտարարությունները, նշելով, որ հետեւելու է ՀԾԿՀ-ի որոշմանը: Նա նաեւ նշել է, որ մոտ ապագայում մտադիր է հանդես գալ մամլո ասուլիսով եւ ներկայացնել “Վիվասելլի” ծրագրերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW