Այսօր բացվել է Հայէկոնոմբանկի «Կոտայք» մասնաճյուղը՝ Աբովյան քաղաք, Հատիսի փող. 1/80/8 հասցեում:Նորաբաց մասնաճյուղը բանկի 48-րդ մասնաճյուղն է, եւ 2-րդը՝ Աբովյան քաղաքում: Բանկում նշել են, որ հաճախորդները կարող են օգտվել «Կոտայք» մասնաճյուղի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը:«Մասնաճյուղը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում: Բանկի գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնում Երեւանում եւ մարզերում: Նրա խոսքով՝ նման քաղաքականությամբ բանկը մշտապես բարելավում է իր հաճախորդների սպասարկման որակը եւ ստեղծում բարենպաստ սպասարկման պայմաններ նրանց համար:Բանկում տեղեկացրել են, որ մինչեւ մայիսի 15-ը «Կոտայք» մասնաճյուղում ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների համար գործելու են արտոնյալ պայմաններ հետեւյալ ծառայությունների համար`- Բանկային հաշվի բացում եւ սպասարկում՝ անվճար,- Բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում՝ 50% զեղչ (բացառությամբ ArCa Gold Paradox քարտատեսակի),- +0,5% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին՝ 183 օր եւ ավելի ժամկետով դրամային ավանդ եւ +0,25% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին՝ 367 օր եւ ավելի ժամկետով դոլարային ավանդ ներդնելու դեպքում,- Անշարժ գույքի գրավադրմամբ, 2 անձանց երաշխավորմամբ եւ Ակնթարթ վարկերի առաջին 5 հաճախորդներին -1% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքից` յուրաքանչյուր վարկի գծով:Նորաբաց մասնաճյուղ այցելած բոլոր հաճախորդներին բանկը խոստանում է անակնկալներ մատուցել: Tweet Դիտում՝ 3818