«Լիդիան Արմենիա» ընկերության «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրերի շրջանակում Գնդեվազ համայնքում բացվել է Աննա Մովսիսյանի խմորեղենի արտադրամասը:«Լիդիան Արմենիա»-ից ստացած ֆինանսավորման եւ բիզնեսի վարման դասընթացի շնորհիվ, Աննան ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ եւ գիտելիքներ բիզնես սկսելու համար: Նորաբաց արտադրամասն արդեն պատվերներ է ստանում Վայքից, Եղեգնաձորից ու «Լիդիան Արմենիա»-ի կապալառուներից, որոնք իրականացնում են Ամուլսարի ոսկու հանքի ու ենթակառուցվածքների շինարարությունը:Աննան նշում է, որ ծրագրին համայնքից դիմել է 15 բնակիչ, հաղթել է իր ներկայացրած նախագիծը, որի արդյունքում այսօր զբաղվածություն եւ եկամտի այլընտրանքային աղբուր ունի ինքն ու իր ընտանիքը: Հետագայում նախատեսում են նոր ներդրում կատարել ու ընդլայնել արտադրությունը, քանի որ արդեն պատվերների աճ են նկատում:«Լիդիան Արմենիա»-ի սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Ղազարյանի փոխանցմամբ` 2016թ-ից սկսած «Լիդիան Արմենիա»-ն Գորայք եւ Գնդեվազ համայնքներում սկսել է «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրեր իրականացնել, որոնց նպատակը բնակիչների համար այլընտրանքային եկամուտ ստեղծելն է:«Սրանք եւս կարող են դառնալ Ամուլսարի հանքավայրի մատակարարման շղթայի մաս: Մինչ օրս Գնդեվազում բացվել է թվով 14, իսկ Գորայքում` 9 փոքր բիզնեսի աջակցության ծրագիր, այդ թվում` հացաբուլկեղենի, չրի, կարի արտադրամասեր, մսի վաճառքի կետ, մեղվաբուծություն եւ այն: Ընկերությունն այս ծրագրում, ընդհանուր առմամբ, ներդրել է 18 մլն 468 հազար ՀՀ դրամ»,- նշել է Նառա Ղազարյանը: «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը կարեւորել է համայնքների կայուն եւ դինամիկ զարգացումը` նկատելով, որ այս ծրագրերով ոչ թե բարեգործություն են կատարում, այլ նպաստում գործընկեր համայնքի տնտեսապես կայուն լինելուն:«Ի սկզբանե ասել ենք, որ Ամուլսարի հանքավայրին զուգահեռ ամեն մի ուղղակի աշխատատեղի դիմաց կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ, ինչը արդեն իսկ շոշափելի արդյունք ունի»,-ասել է Հայկ Ալոյանը:Հանքի շինարարությունըԱմուլսարում այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները: Հայկ Ալոյանը նշում է, որ շինարարական տեխնոլոգիաների ու հանքի նախագծումն իրականացվում է արեւմտյան լավագույն փորձի հիման վրա, որտեղ առաջնային պայմաններից մեկը աշխատակիցների անվտանգության ապահովումն է ու վնասի «զրո» հավանականությունը:Զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանության խնդրին. հողի եւ ցեխաջրերի հոսքի կանխման համար կիրառվում են հատուկ միջոցներ, որոնք եւս ներդրվել են` որպես օրինակ ունենալով միջազգային լավագույն փորձը:Կապալառուների հետ միասին Լիդիանը շարունակում է մրցութային կարգով համալրել շինարարական աշխատատեղերը, որոնցում նախապատվությունը տրվում է Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներին:Մարտ ամսվա տվյալով` ընկերությունը եւ կապալառուներն աշխատանքով են ապահովել 457 մարդու, որից 235-ը` Ամուլսարի հարակից համայնքներից են:Գորայք համայնքից Տիգրան Հարությունյանը, ով աշխատում է կապալառու ընկերություններից մեկում, նշում է, որ Լիդիանի ստեղծած հնարավորության շնորհիվ երիտասարդները ստիպված չեն դիմել արտագնա աշխատանքին.«Հույս ունեմ, որ աշխատատեղերը էլի կշատանան: Ամեն ինչ արվում է մեր անվտանգության ու առողջության պահպանման համար»,- նշել է Տիգրանը:«Երկար ամիսներ է`սպասում էինք հանքի շինարարական աշխատանքների մեկնարկին: Լիդիանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, մեզ ապահովել է աշխատանքով, ինչի համար շատ շնորհակալ են: Համայնքի բնակիչներն այսօր չեն մտածում արտագաղթի մասին, քանի որ ունենք կայուն եկամուտ»,-ասել է Գնդեվազ համայնքի բնակիչ Նորայր Ալեքսանյանը ով եւս կապալառուներից մեկի աշխատակից է:Հանքի շինարարության փուլում աշխատանքով է ապահովվելու 1300, իսկ շահագործման ընթացքում` 700 աշխատատեղ: Հանքի շինարարությունը կավարտվի 2018թ. գարնանը:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 2204