ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինասավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5%
03.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 03 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր կայացած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 4.5%:
2007 թ. մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.6% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%` 0.7 տոկոսային կետով ցածր լինելով առաջին եռամսյակի համար կանխատեսված մակարդակից:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները էականորեն մեղմվել են, իսկ տնտեսության առկա միտումները համախառն պահանջարկի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումների ուժեղացման հիմքեր չեն ստեղծում:
Այս իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդն իրատեսական է համարում գնաճի նպատակային 4% թիրախից փաստացի գնաճի ցածր գտնվելու հնարավորությունը:
Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքների հետագա ճշգրտման իրականացումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: