ՀԱԱԳ-ը 2017-ին մտադիր է պորտֆելի 50-տոկոսանոց աճ ապահովել

11.04.2017 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #Վազգեն Աբգարյան

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն այսօր ասել է, որ 2016թ. գործակալության կողմից հաստատվել են 4 037 939 657 դրամի ապահովագրական սահմանաչափեր, եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 286%։

Այս մասին Վազգեն Աբգարյանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ անցած տարի կնքվել է 116 ապահովագրության պայմանագիր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը կազմել է 2 185 616 559 դրամ, եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 463%։

Վազգեն Աբգարյանը նշել է, որ 2017թ. 1-ին եռամսյակում գործակալության կողմից հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 957 646 290 դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 75%։ Կնքվել են ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը՝ արտահայտված դրամով, կազմել է 580 243 018՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 372%։

ՀԱԱԳ տնօրենը հիշեցրել է, որ անցած տարի գործակալությունում ներդրվել է ապահովագրական ռիսկերի գնահատման եւ ստանձնման նոր մեթոդ, որը 2017թ. հունվարի 1-ից թույլ է տալիս դիտարկել նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների դիմումները, որոնց գնորդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները բաց աղբյուրներից հասանելի չեն կամ որոնք արտահանում են անմիջապես իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:

Վազգեն Աբգարյանն ընդգծել է, որ ընթացիկ տարում գործակալությունը մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50-տոկոսանոց աճ, ինչպես նաեւ ապահովել հանրային իրազեկվածության շարունակական բարձրացում։

Որպես հավելյալ աջակցություն նոր գործարար հարաբերությունների ստեղծմանը՝ գործակալությունն իր կայքում հրապարակել է ավելի քան 1000 գնորդ կազմակերպությունների մանրամասն տվյալներ՝ ըստ ոլորտային բաշխման, որն օգտագործելով՝ տնտեսվարողները հնարավորություն են ստանում կնքել արտահանման նոր պայմանագրեր։

ՀԱԱԳ-ը հիմնադրվել է 2013թ.՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ:

Ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ գործակալությունը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին առաջարկում է ծառայություններ՝ ուղղված արտահանման հետ կապված չվճարման վնասների նվազեցմանը եւ անգրավ ֆինանսավորման ռեսուրսների հասանելիության ապահովմանն ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում:     

Գործակալությունը 2016-ից մատուցում է նաեւ նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայություն:

Դիտում՝ 1994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW