ԵԱԶԲ-ն դեպի Հայաստան փոխանցումների կտրուկ աճ է գրանցել

11.04.2017 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #դրամական փոխանցում

Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ առաջընթաց է գրանցվել՝ ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների դինամիկայի տեսանկյունից. 2017թ. հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումներն աճել են գրեթե 35%-ով:

Այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Գլխավոր տնտեսագետի խմբի պատրաստած ամենամսյա Մակրոտնտեսական վերլուծության արդյունքները:

«Այդ ֆոնին զգալիորեն բարելավվել է տնտեսական ակտիվության դինամիկան. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. փետրվարին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով: Այդպիսով, հիմնականում ապացուցվում է միգրանտների դրամական փոխանցումների էական նշանակությունը Հայաստանի տնտեսական աճի դինամիկայի հարցում»,- նշել են ԵԱԶԲ-ի վերլուծաբանները:

Դիտում՝ 7338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW