Հայէկոնոմբանկը ներկայացրել է «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը նաեւ բանկի կենսաթոշակային քարտապանների համար: Բանկում նշել են, որ վարկը տրամադրվում է տարեկան 17% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ 18 ամիս ժամանակահատվածով:Մինչեւ 63 տարեկան կենսաթոշակառուներին տրամադրվում է մինչեւ 300 000 դրամ, իսկ 63-70 տարեկան կենսաթոշակառուներին՝ մինչեւ 200 000 դրամ: Վարկային գիծը ստանալու անհրաժեշտ պայման է այլ անձի երաշխավորությունը:«Կենսաթոշակային քարտերը լինում են ԱրՔա տեսակի, տրամադրվում են լիովին անվճար, կանխիկացումը ե՛ւ Հայէկոնոմբանկի բանկոմատներից, ե՛ւ մասնաճյուղերից անվճար է: Ավելին, հարկ չէ կանգնել հերթերում առաջին օրն իսկ կենսաթոշակը ստանալու համար. բանկը իր միջոցներից յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը փոխանցում է կենսաթոշակը քարտին, որի մասին էլ տեղեկացնում է անվճար SMS հաղորդագրության միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում հիշեցրել են, որ Ամանորի առթիվ յուրաքանչյուր տարի անակնկալ նվերներ են մատուցվում պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին՝ նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումար: Tweet Դիտում՝ 3755