«Գլորիա» տեքստիլ ընկերությունը Լոռիում 600 նոր աշխատատեղ կստեղծի

06.04.2017 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն #«Գլորիա»

Լոռու մարզում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող «Գլորիա» ընկերությունը մինչեւ 2017թ. ավարտը նախատեսում է 600 աշխատատեղ ստեղծել՝ ներդրումային նոր ծրագրի շրջանակում:

Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը «Գլորիա» ընկերության տնօրեն Բագրատիոն Դարբինյանն ասել է, որ 2016թ. կարի ֆաբրիկան արտադրել է 2,1 մլրդ դրամի արտադրանք, ինչն ամբողջությամբ արտահանվել է՝ գրանցելով 9,6% արտադրանքի եւ արտահանման ծավալների աճ։

«Ձեր ընդլայնման ծրագրերին, նոր աշխատատեղերի ստեղծմանը աջակցելու նպատակով կտրամադրենք օժանդակություն։ Լիահույս ենք, որ այս ներդրումային ծրագրով մենք որոշ չափով կլուծենք մարզում զբաղվածության խնդիրը, հատկապես կանանց շրջանում»,- ասել է նախարարը։

Քննարկվել են նաեւ պետական աջակցության գործիքակազմից ընկերությանը տրվելիք աջակցության հստակ սահմանաչափը եւ ձեւաչափը։ Ներդրումային ծրագրի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։

Դիտում՝ 4390

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW