Ռուսական բջջային օպերատոր MTC-ը հետաքրքրված է ակտիվներ ձեռք բերել Հայաստանում, սակայն “ընդունելի առաջարկներ” չունի

27.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական բջջային օպերատոր MTC-ը հետաքրքրված է ակտիվներ ձեռք բերել Հայաստանում, սակայն ներկայումս “ընդունելի առաջարկներ” չունի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է MTC-ի մամլո խոսնակ Իրինա Օսադչայան, մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ ռուսական ընկերությունը բանակցություններ է վարում “Վիվասելլի” ձեռք բերման մասին:

“MTC-ը հետաքրքրված է ակտիվների ձեռք բերմամբ ԱՊՀ բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանը, սակայն ներկայումս չունի Հայաստանում բջջային օպերատորների ձեռք բերման ընդունելի առաջարկներ, որոնք կբավարարեին միաձուլման եւ կլանման ռազմավարության չափա֕˕ו֕Ŗ˕֢,- ասել է Իրինա Օսադչայան ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9512

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW