Երեւանում բացվել է «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերությունը

01.04.2017 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Թուֆենքչի գրուպ» դեղագործական ընկերության պաշտոնական բացումը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հայտնել են, որ ընկերությունը կարտադրի ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր եւ այլն։  Այս նպատակով արդեն իսկ կատարվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Ինչպես նշել է նախարար Սուրեն Կարայանը, ընկերությունը հիմնվել է սիրիահայ գործարարի կողմից, եւ «այս ընկերության գործունեության հաջողությունը պետք է օրինակ ծառայի սփյուռքի մեր հայրենակիցների համար»:

«Թուֆենքչի գրուպ»-ի գործադիր տնօրեն Կառլո Գասպարն իր հերթին ասել է, որ ընկերության նպատակն է թողարկել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ դեղագործական արտադրանք եւ այն իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:  

Ընկերությունը նախատեսում է արտահանել իր արտադրանքը Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն եւ այլ երկրներ:

2017-ի ընթացքում «Թուֆենքչի գրուպ»-ը նախատեսում է արտադրել 350-400 հազ. ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ: Հետագայում ծրագրվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի եւս 50-60 աշխատատեղ:

Դիտում՝ 3766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW