Global Finance ամսագիրը Հայաստանի լավագույն բանկ է ճանաչել “Կոնվերս բանկը”
26.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երրորդ տարին անընդմեջ Global Finance ամսագիրը "Զարգացող շուկաների լավագույն բանկեր" անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչել "Կոնվերս բանկը":
Ինչպես հաղորդեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը “Կոնվերս բանկի” մարքետինգի բաժնում, որպես ընտրության չափանիշներ սահմանվել են հաճախորդներին մատուցվող ծառայությունները, մրցունակ սակագները, բանկային ոլորտում նոր ծառայությունների ներդրումը, ռազմավարական հարաբերությունները եւ այլն:
Հարեւան երկրներից նման մրցանակի են արժանացել ադրբեջանական International Bank of Azerbaijan–ը եւ վրացական TBC BANK-ը:
“Զարգացող շուկաների լավագույն բանկեր” անվանակարգում հաղթող բանկերի պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերին, Վաշինգտոնում Միջազգային Արժութային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի տարեկան ժողովի ժամանակ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: