Կոնվերս Բանկը սկսել է Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարությունը:Բանկում նշել են, որ վարկավորման ծրագիրն իրականացվում է «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում:«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4-րդ փուլի շրջանակում վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել էներգախնայողության, ինչպես նաեւ ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+-ից բարձր) կենցաղային տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում ընդգծել են, որ հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար վարկավորման մատչելի պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ շինարարության եւ վերանորոգման աշխատանքներում էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը բանկի վարկավորման քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից են:«Բնակարանային ֆինանսավորման 4-րդ փուլի շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ «Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր» եւ «Բնակարանային մարզային վարկեր»: Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով եւ 11 տոկոս տարեկան դրույքաչափով»,- հավելել են բանկում:Կոնվերս Բանկը եւ «Ազգային հիփոթեքային ընկերությունը» համագործակցում են 2010-ից՝ տարբեր ծրագրեր իրականացնելով բնակարանային վարկավորման ոլորտում: Tweet Դիտում՝ 1347