Յունիբանկը, հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, առաջարկում է անգրավ բիզնես վարկեր՝ մատչելի պայմաններով: Բանկում նշել են, որ առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն դրամ, 8 500 դոլար կամ 7 500 եվրո: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաեւ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում՝ վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8 000 եվրո: Վարկը տրամադրվում է մինչեւ 36 ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքից: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առեւտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: «Ելնելով շուկայի եւ բիզնեսի առանձնահատկություններից՝ Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների»,- ասված է հաղորդագրությունում: «Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:Նրա խոսքով՝ անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ: «Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերի, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ եւ արագ զարգացում եւ լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: 2016թ. վերջին Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ դրամը»,- հավելել է Դավիթ Պետրոսյանը: Tweet Դիտում՝ 2224